Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Արել են բոլոր հնարավոր սխալները

Արել են բոլոր հնարավոր սխալները
12.08.2023 | 17:11

Հայաստանի գործող կառավարության ստրատեգիան խափանվում է։ Այն հաշվարկը, որ արցախցիները կկոտրվեն և կլքեն իրենց հայրենիքը, չի ստացվում։

Երկրի ներսում, իրենց համար ճակատագրական Երևանի ընտրություններից առաջ, սեփական դեմքը փրկելու համար, ուշացումով դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։

Սակայն, ՄԱԿ ԱԽ դիմելուց առաջ, իրենք պետք է ճիշտ քաղաքականություն վարեին, որպեսզի ունենային արդյունքներ, այնինչ, արել են բոլոր հնարավոր սխալները։ Դա միտումնավոր է արվել, թե ոչ՝ հետագայում կպարզվի։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ